Հաագայի դատարանը, ում որոշումները նույնիսկ Ալիևը անտեսեց, հիմա որոշել է ձերբակալել Վլադիմիր Պուտինին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Հաագայի դատարանը, ում որոշումները նույնիսկ Ալիևը անտեսեց, հիմա որոշել է ձերբակալել Վլադիմիր Պուտինին:

Ի դեպ, ՌԴ չի էլ համարվում որևէ համաձայնագիր ու պարտավորություն ունեցող երկիր Հաագայի դատարանի նկատմամբ, հետևաբար, իրավաբանորեն այդ դատարանի որոշումները չեն տարածվում ՌԴ վրա:

Ժամանակին նմանատիպ ցանկությամբ տառապում էր Բոնապարտը, բայց Ալեքսանդր 1-ը ինքը եկավ Փարիզ ու աքսորվեց Բոնապարտը, հետո Հիտլերը ուներ նման պլաններ, բայց դե Ստալինը գնաց Պոտսդամ, իսկ Հիտլերը դե գիտեք ինչ արեց:

Տեսնենք Վլադիմիր Վլադիմիրովիչը ուր է գնալու:»