Հրապարակվել է Սիսիանում ու Անիում ընտրություններին մասնակցած անձանց թիվը՝ 14:00-ի դրությամբ

Հայկական ժամանակը գրում է.

Ժամը 14։00-ի դրությամբ սիրիսանում և Անիում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը:

Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ 14․00-ի դրությամբ՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29․88%-ը կամ 22 հազար 880 քաղաքացիներից 6 հազար 836-ը։

Շիրակի մարզի Անի համայնքում 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35․83%-ը կամ 15 հազար 918 քաղաքացուց 5 հազար  703-ը։

Երկու համայնքներում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 32․32%-ը։

Ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։