Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակ. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է.

Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը

Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ է տեղի ունեցել հուշարձան տանող ցուցանակի բացումը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումների մասնակիցները նաև ծառեր են տնկել հուշարձանի մոտ։

1827-ի Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է և հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կարևոր հանգրվաններից։