Եվրոդիտորդների համար weekend է, չկան, երևի բարբեքյու են անում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Եվրոդիտորդների համար weekend է, չկան, երևի բարբեքյու են անում

Հայաստանի դեմ ագրեսիան կանխելու, կամ իրական պաշտպանական մեխանիզմներ իրականացնելու համար, որ Եվրոպան չունի որևէ իրական լծակ, դա ակնհայտ էր դեռևս վաղընջական ժամանակներից, բայց որ մեղադրում ենք ՀԱՊԿ-ին, որ նրանք էլ չկան, այ դա է կարևորը:

ՀԱՊԿ-ը կարո՞ղ է արդյոք գալ մեզ օգնության, եթե նրանց մերժում են այս իշխանությունները, մերժում են նրանց առաքելությանը, փոխարենը բերում եվրոդիտորդների անկապ մի կոնտինգենտ:

Դրա համար էլ էս երկիրը անտեր վիճակում է ու ռուսներին կամ ՀԱՊԿ-ին մեղադրելուց առաջ մեղադրեք առաջին հերթին այն իշխանությանը, ով անկարող դարձավ աշխարհի ուժային կենտրոնների, իսկ առաջին հերթին՝ Մոսկվայի հետ լեզու գտնել:»