Ըստ Փաշինյանի, 29 800քկմ չի ներառում Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը. Artsakh Movement

Artsakh Movement շարժումն իր ՖԲ էջում գրում է.

«Խորը մտահոգություն են առաջացրել Ն. Փաշինյանի կողմից այսօրվա  ասուլիսում  ասված ՀՀ տարածքային ամբողջականության 29,800 քկմ ում Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ներառված չեն եւ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությունը:  Նման հայտարարությամբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ոտնահարում է ոչ միայն Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Արցախի վերամիավորման մասին որոշման վրա, այլ նաև  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն արտահայտվել է Արցախի անկախության 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով:

Նման հայտարարությունը խախտում է նաև ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը, որն անընդունելի է համարում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ուստի Ն. Փաշինյանը իրավասու չէ Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Պատրաստ լինենք պայքարելու հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի, հանուն հայկական աշխարհի:»