Միայն կեղծ ընդդիմադիրների դիմակը պատռելու համար արժե գնալ քաղաքային ընտրությունների. Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Առաջարկում եմ ռեֆորմիստներին քննարկել մեր մասնակցության հարցը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
Դաշտը շուտով լցվելու է Երևանի համար կեղծ մտահոգ թեկնածուներով:
Գալու են ձեր քվեն խնդրելու, աղաչելու են, երդվելու են: Թունդ ընդդիմադիր դարձած ծաղրածուներ, Նիկոլի նախկին տասովչիկներ, ներկա թունդ կուսակցականներ և այլն:
Միայն այդ կեղծ ընդդիմադիրների դիմակը պատռելու համար արժե գնալ քաղաքային ընտրությունների և թույլ չտալ, որ գառան քուրքը հագած գայլերը մտնեն ասպարեզ:
Առաջարկում եմ քաղաքի ռեֆորմիստներին և մեր համակիրներին քննարկել առաջիկայում մեր մասնակցության հարցը ընտրություններին:Կարևոր է նաև հանրային դաշտում լսել մեր կողմնակիցների կարծիքը:»
