Ռեֆորմիստների կուսակցությունը միացել է «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին
«Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին միացել է նաև Ռեֆորմիստների կուսակցությունը:
Երեկ, հունիսի 7-ին Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և կուսակցության խորհրդի անդամները միացել են ստորագրահավաքին:
Հիշեցնենք, որ Վ.Բաբայանը կոչ է արել բոլոր ռեֆորմիստներին միանալ այս նախաձեռնությոնը:

