60 տոկոսը համարում է, որ պետք է իրականացնել արտահերթ ընտրություն և ձևավորել նոր կառավարություն․ GALLUP

Հայաստանում անցկացվել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին հարց է տրվել․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Միանշանակ անհրաժեշտ է — 41 տոկոս
  • Ավելի շուտ անհրաժեշտ է — 18,9 տոկոս
  • Ավելի շուտ անհրաժեշտ չէ — 12,2 տոկոս
  • Ընդհանրապես անհրաժեշտ չէ — 19,5 տոկոս
  • Դժվարանում եմ պատասխանել – 8,5 տոկոս։

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-ին։