Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունը լավ է
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողություն լավ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը ՝ արքեպիսկոպոսը:
«Սիրելի հայրենակիցներ,
այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Պարգև Մարտիրոսյանը սրտի կաթված է տարել: