Հսկայական շատրվան Կոմիտասի պողոտայում. զգուշացե՛ք

Այսօր՝ հունիսի 23-ին, մոտ ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում, կանգառի հարևանությամբ, շատրվանել է ոռոգման խողովակը։ Անմիջապես հաղորդալարերի սյան կողքին գոյացած շատրվանն ուներ ավելի քան 12 մետր բարձրություն։ Սակայն հարկ է նշել, որ նման շատրվանները վտանգավոր են, քանի որ առաջացնում են հոսահանքահարվելու վտանգ։