Խուցն ու աղիքը․ Արմեն Աշոտյանը կալանավայրից հոդված է հրապարակել

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը կալանավայրից «Խուցն ու աղիքը» վերտառությամբ հոդված է հրապարակել 168 թերթում։

«Նիկոլական իրականությունը Հայաստանում իր խորքային ազդեցությունն է թողնում հայ հասարակության վրա, որի տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում շուրջ երեք տարի տևող մշտական, մեր առօրյայի մաս դարձած համազգային սթրեսին:

Հասարակության մի մասն անտանելի է համարում Փաշինյանի պատճառով և նրա կողմից ստեղծված և օր օրի խորացող աղետը հանդուրժելը և իր անհամաձայնությունը հայտնում է ամեն մի առիթով` փողոցում նրա շարասյանը հայհոյանքն այդ պահին փոխարինող սիգնալներով, ընդդիմադիր ակցիաներին մասնակցելով, ընտանեկան-ընկերական հավաքներին Նիկոլի մասին ամենահյութեղ և նատուրալիստական «ողջույններով» և այլն: Հասարակության մեկ այլ մաս չի դիմանում այդ քրոնիկական դարձած սթրեսին և ընտրել է սեփական խխունջի մեջ պարսպվելու մարտավարությունը: Այդ մարդիկ շարժվում են «փախուստ իրականությունից» հոգեբանական հնարքով, որը գուցե ժամանակավորապես լուծում է «օրվան» դիմանալու հարցը, բայց չի լուծում «դարդին» դիմանալու խնդիրը:

Երրորդ հատվածը տոտալ անտարբեր է երկրի կործանման reality show-ի նկատմամբ և ապրում է զուգահեռ իրականության խաբկանքի մեջ:

Ի տարբերություն երկրորդ խմբի, որը ցավից է պարփակվել ինքն իր մեջ, այս խումբն անառողջ пофигизм-ի դիկտատի ներքո է, և այս խմբում առավել շատ են 2018-ին Նիկոլին սատարած, դրա դառը պտուղները քաղած, բայց անձամբ չհամտեսած մարդիկ, որոնք հիմա գերադասում են ոտքի վրա արտաբերել «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ինքնամոլորությունը և անցնել առաջ:

Չորրորդ խումբն այն մարդիկ են, որոնք առ այս պահը դեռ սատարում են Նիկոլին և նրա վարած քաղաքականությունը: Այս խումբը բավականին խայտաբղետ է և միավորում է՝ ինչպես իշխանական ֆալսիֆիկացիոն քարոզչության զոհերին, այնպես էլ՝ գործող վարչախմբից օգտվող, կամ շատ ցածր սոցիալական և կրթական ցենզով կամ ազգայինի հանդեպ շատ բարձր ատելություն ունեցող մարդկանց:

Այլ է վիճակը երկրի քաղաքական դաշտում, որն ինչքան էլ բազմերանգ և պոլիմորֆ է, այնուհանդերձ ենթարկվում է դասակարգման և ունի սեփական կոորդինատային համակարգ, որի առանցքային ցուցիչը Փաշինյանի հանցավոր քաղաքականության նկատմամբ վերաբերմունքն է: Այդ իրողությունը կարելի է բնութագրել պարզ գծապատկերով, որի բևեռներում գտնվում են սիմվոլիկ անուններ կրող, սակայն դառը իրականությունն ամբողջությամբ արտահայտող «խուցն» ու «աղիքը»:»

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: