Երևանում պետք է հաղթի նոր ուժ իրատեսական ծրագրով և հստակ օրակարգով. Արման Ղուկասյան

«Հանուն սողիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր ՖԲ էջում գրում է.

«Ես գիտեմ, որ շատերին խոսք են տալիս, որ Ավինյանին ընտրեն սեպտեմբերի 17-ին տարիներով մնացած երևանյան հարցերը կլուծվեն։ Ժողովուրդ ջան, այդ սկզբունքով մենք միայն նոր հարցեր ու խնդիրներ ենք ստեղծելու։ 5 տարի իշխանության են և հարստացել են միայն իրենք։

Երևանում խնդիրները ինչպես կային, այնպես էլ մնում են և կմնան, եթե իրենք ընտրվեն։ Պոպուլիստ իշխանությունների դեմ նաև պայքարելու են որոշ պոպուլիստ 《ընդդիմադիր》ուժեր, որոնք ներկայիս իշխանական թիմից ոչ մի բանով չեն տարբերվում։

Երևանում պետք է հաղթի նոր ուժ իրատեսական ծրագրով և հստակ օրակարգով։ Իրական հեղափոխությունը այն է, որ դու ջարդում ես անարդար գործող համակարգը և ստեղծում ես ոչ թե իշխանավորներին և օլիգարխներին ծառայող համակարգ, այլ հասարակ հայ ժողովրդին։

Ուղղակի պետք է հավատալ դրան և գնալ հստակ օրակարգի, այլ ոչ թե թվացյալ կարճաժամկետ շահի հետևից։»