«Սեպտեմբերի 1-ից կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը». Արցախի ԿԳՄՍ նախարար
Նոր ուսումնական տարվանից Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կդասավանդվի «Արցախի պատմություն» առարկան: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի հետ: Հարցրեցինք՝ կա՞ մշակված ծրագիր, դասագրքեր: «Դասագիրքը մշակման փուլում է, հաջորդ տարի կլինի, բայց հիմա ունենք ձեռնարկ, ըստ որի՝ հնարավոր կլինի կազմակերպել առարկայի ուսուցումը: Կազմել ենք ծրագիր, թեմատիկան որոշված է, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք, որ սեպտեմբերի 1-ից 8-9-րդ դասարաններում կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը»,-ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/04/1352761/?fbclid=IwAR0fX9eDaeZnD94IwQsDlO5Rz6AAgbqWFgQDeHZ8oWvK-V064y-MFwhl5M4
