Փաշինյանի թիմին թվում է, որ մեր երկրի երիտասարդությունը միայն նրանք են, ովքեր 2018 թվականին իրենց հետ քայլել են Գյումրիից. Արման Ղուկասյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր ՖԲ էջում գրում է.

«Փաշինյանի թիմին թվում է, որ մեր երկրի երիտասարդությունը միայն նրանք են, ովքեր 2018 թվականին իրենց հետ քայլել են Գյումրիից և հիմա պետական բարձր պաշտոններ են ստանձնում։

Ես էլ ասում եմ, որ մեր երկրի հայ երիտասարդությունը ես եմ, մենք ենք, մեր եղբայրներն են ու քույրերը, մեր ոսկե երիտասարդությունն է։ Մենք ենք մեր երկրի ներկան ու ապագան և դա շատ մոտ ապագայում ապացուցելու ենք։

Իշխանությունը ձեր տնից չեք բերել, որ մարդուն դնում եք պետական պաշտոնի քայլելու սկզբունքով, իսկ մնացած փայլուն երիտասարդներին ասում եք գնացեք օտար երկրներում աշխատանքի անցեք։ 5 տարի իշխանության են և միայն վայելում են իշխանության փառքը և ոչինչ չեն անում երիտասարդների համար։

Մարդը բուհը ավարտումա ու մտածումա արտագաղթելու մասին։ Շուտով կլսեք երիտասարդության ձայնը։ Քիչ մնաց։»