Որտեղ արևմտյան դրածոներն են, այնտեղ բլեֆ ու արհավիրք է, անկախ անունից ու լոգոյից և անկախ տրվող սերտիֆիկատներից ու քարոզած գաղափարներից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Ընդանրապես, եթե որևէ նախաձեռնության մեջ կան հակառուս էլեմենտներ, որոնք քողարկվում են իբր ազգային ֆոնով, դա չի կարող լինել հայ ժողովրդի շահերից բխող, առավելևս՝ ազգային:
Հակառուսականությունը դեմ է մեր ազգային շահերին և եթե որոշներին կարողանում են մանիպուլացնել, դա չի նշանակում, որ բոլորը չեն տեսնում արևմուտքի ականջները այս կամ այն իբր քաղաքացիական նախաձեռնության տակ:
Որտեղ արևմտյան դրածոներն են, այնտեղ բլեֆ ու արհավիրք է, անկախ անունից ու լոգոյից և անկախ տրվող սերտիֆիկատներից ու քարոզած գաղափարներից:»
