Զոհվածների և անհետ կորածների ծնողներն, իրենց հարցերին պատասխանող չինովնիկ են փնտրում /19.07.2023/
Զոհվածների և անհետ կորածների ծնողները, այսօր՝ հուլիսի 19-ին, փակեցին Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկը։ Առիթն ու պատճառն այն է, որ օրեր ու շաբաթներ շարունակ, զոհվածների և անհետ կորածների ծնողներն, իրենց հարցերին պատասխանող չինովնիկ են փնտրում ու չեն գտնում։ Ոչ մեկ նրանց ուշադրության և ընդունելության չի արժանացնում։ Այսօր նրանք հայտարարեցին, որ իրենց հարցերի պատասխանները ստանալու համար, պատրաստվում են անցնել ավելի կտրուկ քայլերի ու գործողությունների։
