Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավման և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Sputnik Արմենիան գրում է.

«Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավման և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կողմերը քննարկել են նաև սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի անցկացման հետ կապված մի շարք հարցեր:

ՌԴ դեսպանը կարևորել է նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը:»