ԼՂ–ից ՀՀ զենք–զինամթերք է ներմուծվել, որոշ մասը կամովին հանձնվել է. նախարար
«Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»,– ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել` անօրինական զենքերը բերեն ու հանձնեն իրավապահ մարմիններին։
Եթե կամավոր են բերում, հանձնում զենքը, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից։
