ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու 2024 թ.-ի բյուջեի քննարկումներին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու 2024 թ.-ի բյուջեի քննարկումներին, իսկ «Հայաստան» խմբակցությունն առանձին հանձնաժողովների նիստերին մասնակցելու է։
@ArmeniaSputnik-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ԱԺ–ում հավաքված իշխանության խմբակցության հետ իրենք քննարկելու որևէ հարց չունեն։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց` հանձնաժողովների նիստերին մասնակցելու են, շուտով ներկա կգտնվեն «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստին։
Հարցին, թե ինչու չեն մասնակցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստին, որտեղ ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մինասյանը շեշտեց. «Չենք ուզել, չենք մասնակցել»։
