Նախատեսում ենք ատոմակայանի գործունեության ժամկետ երկարացնել մինչև 2036 թվական. Սանոսյան
Նախատեսում ենք ատոմակայանի գործունեության ժամկետ երկարացնել մինչև 2036 թվական. Սանոսյան
Նախարարի խոսքով` ծրագրի նպատակն է, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով ու թույլտվություններով երկարացվի մինչև 2036 թվականը։ Այդ նպատակի նախատեսվել է 20,2 մլրդ դրամ։
Միևնույն ժամանակ Սանոսյանը նշեց, որ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը արդեն մի քանի տարի է շարունակվում է և մի շարք աշխատանքներ շարունակելու ու ավարտելու համար 2024 թվականի բյուջեով նախատեսվել է 7 մլրդ դրամ։
