Երկրաշարժ Իրանում, այն զգացվել է նաև Հայաստանում

Ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,1 բալ։ @ArmeniaSputnik-ի բաժանորդները Գորիսից հայտնում են, որ իրենք էլ են զգացել երկրաշարժը։
Տեղական ժամանակով ժամը 09.20-ի սահմաններում ցնցումներ են գրանցվել նաև Ադրբեջանում։
ՀՀ ՆԳՆ-ն հաստատեց՝ երկրաշարժը գրամցվել է Ադրբեջան-Իրան սահմանային գոտում:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
📌Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։