Փաշինյան-Ալիև հանդիպում առաջիկայում նախատեսված չէ. Վահան Կոստանյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար «քավորության» հարց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Մենք չենք կարծում, թե այստեղ «քավորության» հարց կա, մենք կարծում ենք, որ բոլոր միջազգային գործընկերները, ովքեր իրապես շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ, կարող են աջակցել գործընթացին»,- ասաց նա:
Կոստանյանն ասաց, թե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հստակ որևէ պայմանավորվածություն չկա։
«Մենք շարունակում ենք աշխատանքները, ամեն դեպքում, միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», — ասաց նա։
