Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունները

Հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական հարցեր են քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) նախագահ և գլխավոր գործադիր տնօրենը։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Նորիհիկո Իշիգուրոն պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին համատեղ գործարար միջոցառումներ իրականացնելու հարցում: