Հաշվի է առնվել այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի փորձը. Հայկ Սարգսյան

Հաշվի է առնվել այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի փորձը․ իշխանական պատգամավորը՝ գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու օրինագծի մասին
Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ 27 տարեկանից բարձր զորակոչիկներին կարող են հնարավորություն տալ խուսափել քրեական հետապնդումից՝ ծառայելով բանակում կամ բյուջե փոխանցելով 2.5 միլիոնից մինչև 15 մլն դրամ։
Ըստ նախաձեռնության՝ օրինագծի ընդունումը թույլ կտա շատերին վերադառնալ հայրենիք։ Հայաստանի ՊՆ-ն նախնական քննարկումների փուլում աջակցել է փաստաթղթին։