Եվրոպական դատարկ խոստումներ իրական զիջումների դիմաց. Նատալյա Սաղիյան

Եվրոպական դատարկ խոստումներ իրական զիջումների դիմաց

Սա նշանակում է հետևյալը.

Հայաստանին պարտադրում են ՀԻՄԱ ընդլայնել ԵՄ առաքելության կազմը և առաքելությանը մասնակցող անձանց լիազորությունները:

Փոխարենը խոստանում են քննարկել վիզաների ազատականացումը: ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ քննարկել, ապագայում, ինչ-որ մի էտապում միգուցե կսկսեն քննարկել դա:

Հշեցնեմ, որ ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացում մեզ խոստացել է Նիկոլ Փաշինյանը դեռ 2018- իշխանազավթման ընթացքում, դրանից հետո, 44-օրյաից հետո և 2021-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Սա այն կոնֆետն է, որը ԵՄ-ն Փաշինյանի ռեժիմին թույլ է տալիս ցույց տալ ՀՀ քաղաքացիներին, բայց ոչ ավել:

Խոսքս հիշեք, մոտ ապագայում ոչ մի վիզաների ռեժիմի ազատականացում էլ չի լինելու: Բայց խոստումները շարունակվելու են, ինչպես և 2.6 միլիոն եվրոյի խոստումները, որ տարիներ շարունակ լսում ենք:

Հայաստանը ՀԻՄԱ պետք է ընդլայնի ԵՄ առաքելության մանդատը, ինչը դարձյալ կնյարդայնացնի Իրանին, բայց 0 ազդեցություն կունենա ադրբեջանի վրա, ԻՍԿ ԵՄ-Ն ԴՐԱ ՓՈԽԱՐԵՆ ՄԵԶ ԿՏԱ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Տիպիկ soft power Արևմուտքի կատարմամբ:

Եվրոպական դատարկ խոստումներ իրական զիջումների դիմաց: