ՑԱԽԱԼ-ը գրոհել է Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը

Իսրայելի պաշտպանության բանակն այժմ գրոհում է Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի ախտորոշիչ վիրաբուժության շենքը, հայտնում է RT-ի թղթակից Մուստաֆա ալ-Բայեդը։
Նրա խոսքով, իսրայելցի զինվորականները բուժհաստատության բարձրախոսների միջոցով հիվանդներին ու փախստականներին խնդրում են ոտքի կանգնել և ձեռքերը բարձրացնել, որպեսզի բանակը մտնի ստուգման։
Ավելի վաղ արաբական Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը սկսել է գրոհել հիվանդանոցը, և լսվել են կրակոցների ձայներ։ Իսրայելական Yediot News-ը, վկայակոչելով տեղի բնակիչներին, գրում է, որ լրացուցիչ տանկեր են տեղակայված Ալ-Շիֆայի հիվանդանոցի շուրջ։
Պենտագոնն ասում է, որ հետախուզությունը ցույց է տալիս, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է հիվանդանոցը որպես հրամանատարական կետ:
Լուսանկարում՝ պաղեստինցիները Շիֆայի հիվանդանոցի բակում զանգվածային գերեզման են փորում՝ դիակները թաղելու համար։
Իրանական լրատվամիջոցները գրում են, որ վեց ժամ է պահանջվել, որ մոտ հարյուր բժիշկներ 200 մարմին թաղեն:
ՑԱԽԱԼ-ի զինվորները գրոհում են Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցը․ լրացուցիչ տանկեր են տեղակայված
Իսրայելցի զինվորականները բուժհաստատությունում բարձրախոսների միջոցով հիվանդներին ու փախստականներին խնդրում են ոտքի կանգնել և ձեռքերը բարձրացնել, որպեսզի բանակը մտնի ստուգման։