«Նոր օր»՝ ցնցող պատմություններ /տեսանյութ/

«Նոր օր»՝ ցնցող պատմություններ անօթևանների, կյանքի ու մահվան, ոճրի ու պատժի, համերաշխության ու ընկերության մասին

«Նոր օրը» հուզիչ ու գեղեցիկ վեպ է մութ ու աղտոտ գետնանցումներում ապրող մարդկանց մասին: Գրողը զարհուրելի պատմությունները ներկայացնում է գեղեցիկ լեզվով: Քաղց ու  ցուրտ, սարսափ ու մահ, բայց նաև կյանք, որտեղ կան գեղեցիկ պատմություններ, հուզիչ ընկերություն ու նուրբ հարաբերություններ: «Նոր օր» վեպը համբերատար, մինիմալիստ անկանխատեսելին նախընտրող ընթերցողի համար է:

Հաստափոր վեպի հերոսները՝ իրենց կյանքի դառնության և թունելի վերջում լույսի մասին։ Անտուն մարդիկ փողոցային կյանքը ներկայացնում են իրենց պատմությամբ ու մեկնաբանությամբ: Տեոսը, Մարկոնիսը, Լակին, Հովհաննեսը, Պողոսը գրքի հիմնական պատմիչներն են: Բայց Վեպի գլխավոր հերոսը, այսպես ասած՝ լուսավորիչը, անօթևան Սեբաստիանն է: Նա մարդկային թուլությունների ու փոքրոգությունների, գեղեցկության ու գաղտնիքների գիտակ է: Նրա պատմությունները ցաքուցրիվ են, երբեմն հորինված ու առասպելական, բայց բացահայտում են մարդու էությունը: «Նոր օրը» ցնցող վեպ է մարդու մասին:

Գրքի հեղինակը հույն Նիկոս Խրիսոսն է։ Վեպի գաղափարը գաղափարը ծնվել է 10 տարի առաջ. «Որոշեցի գիրքը գրել, երբ կարդացի Փարիզի մենաստանում կատարված սպանության մասին: Տարիներ անց ես կարդացի մի ուրիշ սպանության մասին. Մոսկվայում երկու անօթևանի էին սպանել, ողջ-ողջ այրել էին: Այրվող մարմնի տեսարանը մտքիցս չէր հեռանում: Եթե ավելի անկեղծանամ, վեպս պատմություններ լսելու ծարավի մասին է: Գրքում պատմում եմ կյանքի ու մահվան մասին, ոճրի ու պատժի մասին, համերաշխության ու ընկերության, այն պատումի ֆիզիկական ու մետաֆիզիկական փոխաբերության մասին է»:  

Շարունակությունը կարդալ այստեղ: