Հայկական արտադրության արբանյակի թռիչքը հետաձգվել է

Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Հայկական արբանյակը երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին»,– ասված է հաղորդագրութունում։

Նշենք, որ արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին։