Հայկուհի Հարությունյանը բնականաբար չընտրվեց

Ազգային ժողովը Հայկուհի Հարությունյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:

ԱԺ պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախապես հայտաարարել էր, որ չի մասնակցելու ընտրության քվեարկությանը:

Հիշեցնենք` 2-րդ օրն է՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: ՔՊ-ականները սուր հարցեր տվեցին Հարությունյանին, ապա նաև սուր ելույթներ ունեցան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա:

Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականների հետ, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց: