Վերադարձած գերիներից 26-ը Շիրակից են. մարզպետ

«Գերիների վերադարձի շուրջ բանակցությունները միշտ եղել են և գաղտնի են եղել։ Վերադարձած գերիներից 26-ը Շիրակի մարզից են՝ Խծաբերդից գերեվարված մեր տղաներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նա նշեց, որ վերադարձած գերիները բոլորը հաստատված գերիներն են, իսկ չհաստատված գերիների մասին տեղեկատվություն չի կարող ասել։