Ադրբեջանական կողմը ծանր է տարել Դոնալդ Տուսկին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհավորանքը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կոսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Այսօր կարդացի, որ ադրբեջանական կողմը (և ոչ միայն) ծանր է տարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը ուղղված Տուսկին:

Պատկերացնում՞եք քանի երկրի այսօրվա գործող ղեկավարներ են Սերժ Սարգսյանի կոլեգաները եղել և ի՞նչ եք կարծում, ռեալ պոլիտիկի մեջ կա՞ Հայաստանում այսօր մի գործիչ, ով նման կապեր և կարողություններ ունի իր այդ հնարավորությունները դնելու ի օգուտ մեր պետության: Ես կարծում եմ ոչ:

Քանի որ այդ կապերը թարմ են և չեն հնացել, մարդկանց դա «մտահոգում» է:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ, այո, Սերժ Սարգսյան և միայն Սերժ Սարգսյանը կարող է ձևավորել մեծ միասնական ընդդիմադիր կոնսոլիդացիա հանուն Հայաստանի: »