Հունվարին առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 16-20 աստիճանի. Գագիկ Սուրենյան

«2023 թվականին ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով  և տեղումները եղել են նորմայից խիստ պակաս՝ կազմելով ամսական նորմայի 18-30 %-ը: Այնուհետև ունեցել ենք շատ տք մարտ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլնայալկան նորմայից նբարձր է եղել 5-6 աստիճանով, սական տեղումների քանակը եղել է ավել՝ 120-170%-ով»,-  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հարյուր տարվա վիճակագրությամբ միջին  ամսական և ցերակային ժամերին արձանագրված առավելագույն ջերմաստիճանով վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմականորեն ամենատաք ամիսն էր։

«Առաջիկա 5 օրերին օդային տաք հողանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ազդեցության գոտում։ Անոմալ բարձր ջերմային ֆոնը պահնպանվելու է և  հանրապետության ողջ տարածքում լինելու է առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և նշեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպում հունվարին Լոռիում, տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի։

Մանրամասն՝ տեսանյութում: