Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի վճարները ևս թանկացել են

Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը։  Փոփոխություններ են կատարվել նաև Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի վճարներում։ Այս մասին գրում է Iravaban.net-ը՝ մանրամասնելով․

Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 300 դրամ (նախկինում 200 դրամ).

2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 2.500 դրամ` (նախկինում 500 դրամ) միանվագ վճարելու դեպքում.

3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 20.000 դրամ (նախկինում՝ 15․000 դրամ)(աբոնեմենտ).

4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 15.000 դրամ (նախկինում՝ 10․000 դրամ) (աբոնեմենտ).

5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 25.000 դրամ (նախկինում՝ 20․000 դրամ) (աբոնեմենտ):