Ռեֆոերմիստների կուսակցության փոխնախագահը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ դեսպանատան սգո մատյանում

Այսօր, 2024թ. հունվարի 5-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան է բացվել Քերման քաղաքում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը սգո մատյանում ցավակվական գրառում է կատրել.

Խորապս ցնցված ենք Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությամբ: Ցանկացած ահաբեկչություն դատապարտելի է: Մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի և տուժածների ընտանիքներին: Սգում ենք Իրանի ժողովրդի հետ:

Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։