Իշխանությունները պատրաստվում են արտահերթ գործընթացների. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Իրականում դուշի կամ կախիչների թեման խոսում է մի բանի մասին.

իշխանությունները պատրաստվում են արտահերթ գործընթացների և օր առաջ նման փիառ տրյուկերով բարձրացնում են Հայաստանի կառավարիչի ռեյտինգը և ասեմ, որ ստացվում է:

Նախ ստացվում է որովհետև շարքային շատ մարդկանց դա դուր է գալիս, երկրորդը՝ ստացվում է, որովհետև ընդդիմության ամբողջ սեգմենտը դա է գրում և խոսում, դրանով իսկ ավելի լայն տարածում և հակազդեցություն է առաջացնում իշխանությանը սատարող խավի մոտ:

Նման բաներ դեռ շատ կլինեն, ու դա վկայում է այն բանի մասին, որ հնարավոր է իշխանությունը նաև պատրաստվում է Սահմանադրություն փոխել և երկիրը դարձնել նախագահական, դե էն զինանշան և օրհներգի ու մնացյալ բոլոր ատրիբուտները որոնք հիշեցնում են երրորդ հանրապետությունը ևս ձեռի հետ փոխելու նպատակով:

Շատ երկրներում 2024 թվականը ընտրությունների տարի է, Հայաստանում էլ կարող է լինել եթե ոչ ընտրության ապա հանրաքվեների տարի: Տեսնենք, թե դրանցից  որը կլինի, բայց  որ մի արտահերթ գործընթաց գնում է դա ակնհայտ է:»