Բացի Սերժ Սարգսյանից այսօր ռեալ չկա ու չի լինելու այլընտրանք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Վերջին հնգամյակում այդպես էլ առաջնորդ առաջ չեկավ:

Սա լուրջ մտածելու բան է, որ մտածողները չեն մտածում, կամ իրենց երևի թվում է իրենք էլ են առաջնորդ, դրա համար չեն մտածում: Ծաղրածուների պակաս էլ չզգացինք:

Միշտ ասել եմ, կրկին ասում եմ. բացի Սերժ Սարգսյանից այսօր ռեալ չկա ու չի լինելու այլընտրանք:

Այս տարիների քաղաքական բանավեճը միայն Սերժ Սարգսյանի հետ է: Այն ամենը, ինչում մեղադրում էին Սերժ Սարգսյանին, հերիք չի որ շատ հեռու էր իրականությունից, նրանք արեցին իրենք իրենց ձեռքերով այդ ասածները, ովքեր եկան իշխանության:

Դրսի բոլոր կենտրոնները այս տարիներին որևէ առաջնորդի այդպես էլ չճանաչեցին որպես լուրջ այլընտրանք: Ու, ի վերջո, ումից իշխանությունը խլեցին նա էլ արդարացիորեն մնում է հիմնական կարող ուժը, ով, հերիք չի, որ այլևս ապացուցելու բան չունի իր քաղաքականության ճշմարտացիության մասին, նաև մարդկանց մոտ է առաջացել հարց. «բա եթե իմանայինք որ ամեն ինչ սենց պետք է լինի, բա մենք դուրս կգայի՞նք Սերժի դեմ»: Ու սա դեռ ամենա պրիմիտիվ հարթության մեջ նայելով կարելի է ենթադրել:

Քանի դեռ այսպես կոչված ընդդիմադիր դաշտը չի ընդունում էս իմ ասած թեզը, չի լինելու որևէ հաջողություն, Նիկոլը հավերժ մնալու է իշխանության:»