Կառավարությունը «փայ մտավ» նաև Ամուլսարում

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր 12,5 % բաժնետոմսերը նվիրաբերում է կառավարությանը։
Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։
Որոշման նախագծում հիմանավորվում է, որ նվիրաբերությունը կատարվել է հիմք ընդունելով Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023 թվականի փետրվարի 22-ի Երևանում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը։
Այսօրվա որոշմամբ առաջարկվում է ընդունել նվիրատվությունը՝ համաձայն որի ՀՀ-ն «Լիդիան» ՓԲԸ-ի կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն 12 503 հատընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահագործում է Ամուլսարի հանքավայրը։