«Գոյ» թատրոնն անվստահություն է հայտնել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի կառավարման խորհուրդը անվստահություն է հայտնել տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղարկելով թատրոնի անձնակազմի ընդհանուր ժողովի արձանագրությունը։

Ըստ հայտարարության՝ ժողովի արդյունքում ստեղծվել է կառավարկման խորհուրդ։

Թատրոնի անձնակազմը խնդրել է նախարարին ազատել Կարեն Սիմոնյանին զբաղեցրած պաշտոնից և հանդիպել ձևավորված կառավարման խորհրդի հետ։