Լավրով. Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լավրովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին, ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ համապարփակ քննարկումներ են ունեցել, կարևորը՝ խոսել են հարցերի մասին, որոնք կապված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ճշգրիտ և ամբողջական կատարումն ապահովելու, խաղաղապահ գործունեության իրագործումն ապահովելու, քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին: