«Նախկինները բերեցին սրանց» թեզը վաղուց էլ չի աշխատում, նոր բան մտածեք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Քաղաքական խակամիտներին»…

Նիկոլին իշխանության է բերել փողոց փակող, գործադուլ ու դասադուլ անող ժողովուրդը:

Զավեշտալի է, որ նույնիսկ վեց տարի անց դեռ կան «քաղաքական խակամիտներ», որ Նիկոլին իշխանության բերելու մեջ մեղադրում են նախկիններին, սա մի այլ տեսակի աննոռմալություն է: Ավելի զավեշտալի է, որ դրա մասին խոսում են իրենց ընդդիմադիր համարող որոշ «քաղաքական խակամիտներ», որոնք այդ նույն գործընթացի մասնակիցն են եղել փողոցներում, իսկ հիմա դարձել են «լուրջ» վերսիաներ առաջ քաշողներ և հակաքարոզչություն են տանում մի ուժի դեմ, ում ժամանակին մերժել են, իսկ հիմա չգիտեն ոնց իրենց վրայից մաքրեն այդ սխալը: Բայց զգում են, որ միակ բանը, ինչը կարող է խանգարել այդ ուժին հետ վերադառնալ կարող է լինել «նրանք բերեցին սրանց» հիմարագույն թեզը և նրանք քրտնաջան կպել են այդ գործին ու իրենց սազանդարներով 24/7 ռեժիմով տարածում դա ու խոսում, խոսում ու խոսում:

Ասեմ էդ թեզը վաղուց էլ չի աշխատում, նոր բան մտածեք:»