Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը ս.թ. հունվարի 27-ին Երևանում իրականացված վանդալիզմի վերաբերյալ
Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունվարի 27-ին շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված Երևանի հուշարձանի նկատմամբ ցուցաբերած վանդալիզմը և հույս հայտնում, որ այդ խայտառակ ակցիայի մասնակիցները և կազմակերպիչները կկրեն պատասխանատվություն օրենքի ողջ ուժով:
Նման դրսևորումները հարիր չեն մի երկրին որը հարյուր հազարավոր զոհեր է տվել ֆաշիզմի դեմ պայքարում և իրականում տեսել, թե ինչ բան է շրջափակումն ու պատերազմը:
Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդ
