ՏՏ ոլորտը գերազանցել է 1 մլրդ դոլարը․ 2023-ի վիճակագրական տվյալները ՀՀ տնտեսության մասին
Այլ ուշագրավ միտումների թվում են շինարարության հետ կապված արտադրությունների զգալի աճը, ինչպես նաև առցանց առևտրի ոլորտում կտրուկ աճը: Միաժամանակ կոնյակի արտադրությունը կրճատվել է 17 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի–Sputnik. Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին աճել է մեկուկես անգամ` կազմելով 420,1 մլրդ դրամ (1 մլրդ 37 մլն դոլար)։ Այս մասին պարզ է դառնում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունաբերության և առևտրի վերաբերյալ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներից։
Ինչպես նշվել էր ավելի վաղ, Հայաստանում ՏՏ ոլորտի աճին նպաստել է ռուսական ընկերությունների, այդ թվում արտասահմանյան կորպորացիաների մասնաճյուղերի ներհոսքը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան: 2023 թվականին 80 տոկոսով ավելացել է բեռների ներմուծումը փոստային և սուրհանդակային ծառայությունների կողմից (փաստացի` առցանց առևտուրը,–խմբ.)։ Բացարձակ արտահայտությամբ ներմուծվել է 3 մլն 544 հազար ծանրոց, այսինքն` միջինում ավելի քան մեկ հատ երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվարկով։ Արտահանման առաքումները նույնպես աճել են, բայց միայն 22%-ով` հասնելով մոտ 144 հազարի։
Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման հետ կապված այլ ոլորտներին, ապա ռեստորանահյուրանոցային հատվածում զգալի աճը շարունակվել է։ Այս ոլորտն աճել է գրեթե 19%-ով` կազմելով 311,5 մլրդ դրամ կամ 769 մլն դոլար։ Մոլախաղերի արդյունաբերության շրջանառությունն աճել է մոտ 8%-ով` կազմելով 245,5 մլրդ դրամ (մոտ 606 մլն դոլար)։ Շրջանառության գրեթե 95%-ը կազմում են առցանց խաղատներն ու բուքմեյքերական գրասենյակները։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
