Երբ ունես լիդեր, որը վախկոտ նապաստակ է, հասարակությունը վերածվում է վախկոտ նապաստակի. Արմեն Բադալյան

«Ճիշտ է ասել Փաշինյանը. հասարակության համար ողբերգության, իսկ իր թիմակիցների համար երջանկության 5 տարիներ են, որովհետև այս կարճ ժամանակահատվածում իր թիմակիցները կարողացել են իրենց նյութական վիճակը բարելավել, իսկ 120 հազար արցախցիների համար ողբերգութուն է, նաև ողբերգություն է հայաստանցիների համար, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհեր տվեցին»,- Yerevan.Today-ի տաղավարում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ԱԺ-ում արված հայտարարությանը,  թե՝ իր կառավարման  5 տարիները  երջանկություններով և ողբերգություններով լեցուն է, որից հասկացել է՝ հայրենիքը պետությունն է, պետությունը՝ հայրենիքը և պետք է հզորացնել:

 

«Այս իշխանութունը, որը 2018 թվականին բերվեց իշխանության, 3 խնդիր պետք է լուծեր, առաջինը՝ Արցախն ամբողջովին հանձնում են Ադրբեջանին, 2-րդ՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է տրվեր, որովհետև այդ տարածքը պետք էր Արևմուտքին, որպեսզի այդ տարարծքով մտներ Թուրքիա,Նախիջևան, Ադրբեջան, հետո  դուրս գար Միջին Ասիա, հատկապես՝ Ղազախստան, որը բավական երկար սահման ունի Ռուսաստանի հետ, և Միջին Ասիայի տարածքից ազդելու էր Ռուսաստանի վրա, և եթե այդտեղ Արևմուտքը ամրապնդվում է, ինքն արդեն սկսում է Ռուսաստանի հարավը քանդելու քաղաքականութունը՝ Ռուսաստանը բաժանելով մանր պետություների:

Արևմուտքին պետք էր, որ Ղարաբաղը վերացվեր, իսկ Ղարաբաղի հարցն Արևմուտքի այդ ամբողջ ծրագրերը փակող դարպասն էր, որոնք տապալվեցին նաև ՌԴ-ի  չմտածված քաղաքականության հետևանքով: Բայց քանի որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին կատաղի ընդդիմանում է Իրանը, իսկ Ադրբեջանին «Զանգեզուրի միանցքը» որպես այդպիսին պետք չէ, այն պետք էր Արևմուտքին, տեսան, որ Իրանին համոզելը չի ստացվում,  Արևմուտքը հիմա էլ «խաղաղության խաչմերուկ» ծրագիրն է առաջ քաշում:

Հետևանքը կլինի այն, որ  ռուսական ռազմաբազան դուրս կբերվի Հայաստանից, ռուսական ներկայությունը Հայաստանում ամբողջությամբ կվերանա, և Հայաստանն ամբողջովին կվերածվի «Զանգեզուրի միջանցքի»,- ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ մեկ օրում Արցախը հնարավոր է հետ բերել, իսկ դրա համար պետք է փոխվի Հայաստանի իշխանությունը:

«Արցախն ազատագրելու ընդամենը ցանկություն է պետք. հայ հասարակությունը լիդերային է, երբ ունենում են լիդեր, որն առյուծ է, Հայաստանը կարող է Ադրբեջանին ջարդելով մինչև Բաքու հասնի,  երբ ունես լիդեր, որը  վախկոտ նապաստակ է, հասարակությունը վերածվում է վախկոտ նապաստակի: Հայաստանի իշխանութունն Արևմուտքի կողմից ներդրված խամաճիկ ռեժիմ են»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: