Հայ ատլետները այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Հայ ատլետները այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը։

Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը: