Երևանում կայացել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծին նվիրված կլոր սեղան
Այսօր, փետրվարի 15-ին, Երևանի «Մեսսիեր 53» հյուրանոցի սրահում տեղի է ունեցել կլոր սեղան նվիրված ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծին և դրանում առկա խնդիրների, այդ թվում՝ ՀՀ թանգարանային հավաքանու, թանգարանների ստեղծման, լուծարման և վերակազմակերպման, ՀՀ մշակութային ժառանգության պահպանման և մշակութային արժեքների ապօրինի շրջանառման կանխման ր կանխարգելման վերաբերյալ հարցերի քննարկմանը:
Կլոր սեղանը կազմակերպվել է «Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական և գիտահետազոտական նախաձեռնության կողմից:
Քննարկման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքներն օրենքի նախագծում տեղ գտած թերությունների և բացթողումների մասին:
Քննարկման ավարտից հետո կազմվեց դիմում, որը հասցեագրված է ՀՀ ԱԺ նախագահն և ԿԳՄՍ նախարարին:
Դիմումի տեքստը՝ ստորև.