Նացիզմի դրսևորումները մինչև վերջ արմատախիլ չեն արվել․ Կոպիրկին

Այսօր՝ փետրվարի 22-ին, Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասեց․

«Հայաստանի և Ռուսաստանի համար այս դժվարին օրերին 2 ժողովուրդներին էլ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Այս օրը խորհրդանշում է մարտական եղբայրության այն շատ խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում համախմբել են մեր ժողովուրդներին: Այդ հաղթանակը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին տվել է ազատ և արժանի ապրելու հնարավորություն: Նացիզմի դրսևորումները մինչև վերջ արմատախիլ չեն արվել, և այժմ մենք պետք է պայքարենք, որպեսզի այս չարիքը չստանա իր զարգացումը, քանի որ դա շատ վտանգավոր է բոլորի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում։