Գառնիկ Իսագուլյան. 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը – Փաստինֆո

Գալիք պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է դեռևս 1.5 ամիս առաջ: Հայոց պատմության մեջ տեղի է ունեցել ամենամեծ խմբակային դավաճանություն, որի գլխին կանգնած է եղել Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլի» պատգամավորները, որոնք բանակում կատարել են վերադասավորումներ, ինչը պետք է հանգեցներ պարտության,- այսօր ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինս ասուլիսի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի 400 հոգանոց խումբ Հադրութ քաղաք է մտել թիկունքից , Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել են մինչև Հադրութի թիկունք.

«Դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների: Սա արել է Արգիշտի Քյարամյանը: Դա փորձեցին կոծկել, մի ժամանակ նրան պահել են Շուշիի բանտում: Ինչո՞ւ հետո ազատեցիք. որովհետև Նիկոլը հասկացավ, որ, եթե Արգիշտի Քյարամյանը պետական ու հայրենիքի դավաճանության համար այդ գործով մեղադրվելու է, դա գնում է իր և իր Աննա Հակոբյանի վրա: Ասե՛ք իրականությունը, եթե ոչ, ես խոստանում եմ մեկ շաբաթից անուններ հրապարակել, թե ովքե՞ր են եղել բունկերում»,- հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասները կարդացեք Փաստինֆո կայքում