Շուրջ 60 տոկոսը դեմ է ՌԴ ուղղությամբ Փաշինյանի քայլերին
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասին, ինչը մեզ էլ ավելի է մոտեցնում հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրի խզմանը. Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին»․ այս հարցը տրվել է ՀՀ քաղաքացիներին։
Պատասխանները ներկայացվում ենք ստորև․
- Լիովին հմապատասխանում է – 23,2 %
- Ավելի շուտ համապատասխանում է – 13,9 %
- Ավելի շուտ չի համապատասխանում – 16,1 %
- Ընդհանրապես չի համապատասխանում – 42,0 %
- Դժվարանում եմ պատասխանել – 4 %
Հարցումն իրականացրել է Գելափ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ 1100 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 26-28-ը։

