Փաշինյանն ու Պուտինը կքննարկե՞ն ՀԱՊԿ-ին ՀՀ-Ի անդամակցության հարցը
Այս պահին ամենաբարձր մակարդակով որևէ շփում նախատեսված չէ ժամանակացույցով, սակայն անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարելի է արագ կազմակերպել հեռախոսազրույցներ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև շփումներ են ծրագրվում ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ասել էր, որ իր Երևանը սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ նշելով, որ առայժմ դա արվում է դե ֆակտո, բայց հնարավոր է, որ այն դառնա դե յուրե։
Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան Երեւանից լիակատար հստակություն է ակնկալում ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bcfbfe8f52e0d17d7588992256ba3130
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
