Առաջիկայում բուհեր ու գիտական կենտրոններ կփակվեն. բացառիկ ցանկ․ Armlur
ArmLur.am-ին հայտնի են դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխումով:
«Արվեստների» ուղղության մեջ են մտնում
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
- ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
- Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը
Հայաստանն ունենալու է մեկ «Կրթական» բուհ, որի մեջ կմտնեն
- Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
- Բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների
- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
- ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը
«Դասական» ուղղության մեջ կմիավորվեն
- Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը
- Երևանի պետական համալսարանը
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը
- ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը
- ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը
- ՀՀ պետական կառավարման ակադեմիան
Ամենաներառականը թերևս «Տեխնոլոգիական» ուղղությունն է: Այստեղ կմիավորվեն.
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանը
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը
- ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ը
- ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ.ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը
- ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը
- ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն
- ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոնը
- ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը
- Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը
- «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը
- Գիտուժ նախաձեռնությունը (հավանաբար)
- Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) (հավանաբար)
Իսկ երկու կառույցի հարցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կողմնորոշվել: Դեռ հայտնի չէ, թե «Տեխնոլոգիական» թե «Դասական» ուղղության մեջ կմտնեն
ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը:
